Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է իր և մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև եղած հարաբերությունների մասին։ Պոգբան և Մոուրինյուն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Մեր հարաբերությունները նման էին տղայի և աղջկա հարաբերություններին, մենք անընդհատ բաժանվում էինք ու հաշտվում: Չգիտեմ, թե ինչու ամեն ինչ վերածվեց մղձավանջի, և մենք սկսեցինք թշնամանալ։ Բայց ես չեմ սկսել կոնֆլիկտը։ Մենք պարզապես տարբեր կարծիքներ ունեինք, ինչպես դա երբեմն լինում է մարզիչների և խաղացողների միջև։ Բայց ես շատ եմ հարգում նրան», — ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Անցած տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ է հանձնել: Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել էր ֆուտբոլիստի չորս տարվա որակազրկման որոշումը: Դատարանի որոշումից հետո Պոգբան բողոքարկել է այն։ Հոկտեմբերի 7-ին Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկման ժամկետը կրճատվել է մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական խաղերին 2025 թվականի մարտին: