Հայաստանի առաջնության 2024/25թթ․ մրցաշրջանի 11-րդ տուրում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 6-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
«Մեզ համար կարևոր էր հավաքականների դադարից հետո հաղթանակով սկսել։ Տղաների կողմից լավ աշխատանք տարվեց. բարձր որակ, շատ գոլեր։ Ուրախ ենք այս երեք միավորի համար»,- ասել է Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։