Նախկին ֆուտբոլիստ, ներկայումս փորձագետ Գարի Նևիլը դժգոհ է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելի նշանակմամբ: Գերմանացի մասնագետը գլխավորել է Անգլիայի ազգային հավաքականը և կսկսի իր աշխատանքը հունվարի 1-ից:
«Ես աջակցեցի Սվեն-Յորան Էրիկսոնի նշանակումը ավելի քան 20 տարի առաջ, բայց այդ ժամանակահատվածի ավարտին հասկացա, որ անգլիացի մարզիչներին հասցված վնասը մեծ էր, և ես փոխեցի իմ կարծիքը:
Գարեթը (Սաութգեյթ, խմբ․) վերականգնեց հավատը անգլիացի մարզիչների և մեր խաղացողների հանդեպ, նա հիանալի աշխատանք կատարեց, բայց հիմա մենք ընտրել ենք այլ ճանապարհ, և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ստիպված կլինի պատասխանել մի քանի բարդ հարցերի: Այն, ինչ արեց FA-ն, նման չէ ռազմավարական որոշման, այլ ավելի շատ նման է բնազդային քայլի։
Կարծում եմ, մենք վնասում ենք ինքներս մեզ։ Ես իսկապես մտածում եմ, որ Անգլիայից կան բացառիկ թեկնածուներ, որոնց կարելի էր նշանակել (Նևիլը նշել է Էդի Հաուի և Գրեհեմ Պոտերի անունները):
Մենք փակուղում ենք մարզչական աշխատանքի առումով։ Անգլիացի մարզիչներն ունեն Եվրոպայի ամենավատ համբավներից մեկը՝ մեզ մոտ չկա հստակ ինքնություն, և մենք չենք մշակել յուրահատուկ ոճ։
Մենք տեսել ենք, թե ինչպես են մարզիչները Եվրոպայի տարբեր երկրներից գալիս Պրեմիեր լիգա և իրենց ոճն ինտեգրում մեր ֆուտբոլ, մենք կրկնօրինակում ենք այն, բայց, իմ կարծիքով, մեզ անհրաժեշտ է ստեղծել ինքնատիպություն և հնարավորություն տալ անգլիացի մարզիչներին զարգանալու։ Ես կարծում էի, որ օտար մարզիչների նշանակումը մնացել է անցյալում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։