ՊՍԺ-ի, «Չելսիի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համաձայնել է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետն ու Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան համաձայնության են եկել պայմանագրի պայմանների շուրջ։ Տուխելի պաշտոնական ներկայացումը «Երեք առյուծների» մարզչի պաշտոնում տեղի կունենա այս շաբաթ:
Լի Կարսլին ներկայումս զբաղեցնում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
51-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Բավարիան», որը նա գլխավորել է 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի հունիսը։ Մինչ այդ Տուխելը մարզել է «Չելսին», որի հետ 2020/21 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։