«Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքս Բաենան դարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարության առաջնահերթ թիրախը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Խավի Գոմարան` իսպանական Mundo Deportivo հրատարակությանը հղում կատարելով։
Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալը» պատրաստ է բաց թողնել խաղացողին, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը, եթե նրա համար վճարեն 60 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ մադրիդցիների ղեկավարությունն Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն ասիստենտ Բաենային համարում է կիսապաշտպանությունն ուժեղացնելու իդեալական տարբերակ։
Ընթացիկ մրցաշրջանում Բաենան ակումբային ժ և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: