Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Մենք թիմ ենք, միայն ես չէ, որ պետք է վերադարձնեմ պարտքը: Սա թիմային աշխատանք է: Երկրպագուներին միայն կարող եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար:
Հիանալի մթնոլորտ էր: Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ես ստացել եմ Հայաստանում, որևէ տեղ չեմ ստացել: Շնորհակալ եմ վերաբերմունքի ու ձեր բարության համար»,- ասել է Պետրակովը: