«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է վաճառել 31-ամյա պաշտպանին 11 միլիոն եվրոյով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է, որ Հարի Մագուայրը այլևս չի համապատասխանում իր պահանջներին:
Ընթացիկ մրցաշրջանում Մագուայրը մասնակցել է 9 հանդիպման: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: Transfermarkt կայքի տվյալներով՝ 31-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: