«Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան դիմել է թենիսիստ Ռաֆայել Նադալին:
«Ես դեռ պատանի տարիքից հետևում եմ քո խաղին: Դու լավագույններից մեկն ես ու մեր երկրին հպարտության շատ պահեր ես պարգևել: Շնորհավորում եմ անհավանական կարիերայի կապակցությամբ: Մեր երկրի լավագույն մարզիկը. քո շնորհիվ ես սիրահարվեցի այս մարզաձևին։ Թենիսն այլևս երբեք նույնը չի լինի առանց քեզ»,- ասվում է Դե Խեայի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 10-ին Նադալը հայտարարեց, որ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան 2024 թվականի Դևիսի գավաթի եզրափակիչ փուլից հետո, որը կանցկացվի նոյեմբերի 19-24-ը Մալագայում (Իսպանիա):