«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգին, որ նրա ապագան ակումբում կորոշվի թիմի առաջիկա երկու հանդիպումների արդյունքներով՝ «Բրենտֆորդի» հետ Անգլիայի առաջնության խաղում (հոկտեմբերի 19) և «Ֆեներբահչեի» հետ Եվրոպայի լիգայում (հոկտեմբերի 24): Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի համասեփականատեր սըր Ջիմ Ռատքլիֆն այլևս չի տեսնում Տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ներկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն ակտիվորեն փոխարինող են փնտրում հոլանդացի մասնագետին։ «Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներն են «Չելսիի» նախկին մարզիչներ Թոմաս Տուխելը և Գրեհեմ Փոթերը։
Անգլիայի առաջնության յոթ տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են 14-րդ տեղը։