«Նապոլիի» իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոյի մեքենան գողացել են, հայտնում են իտալական ԶԼՄ-ները։
Ինչպես պարզվել է, դեպքը տեղի է ունեցել երբ խաղացողը եղել է նեապոլյան ռեստորաններից մեկում՝ Լեոնարդո Սպինացոլայի ընկերակցությամբ ընթրելիս։ 31-ամյա խաղացողին հաղորդագրություն է եկել, որ իր մեքենան շարժվել է կայանված վայրից՝ առանց նրա անմիջական մասնակցության։
Նախկինում «Նապոլիի» մեկ այլ խաղացող՝ Դավիթ Ներեսն էր դարձել կողոպուտի զոհ։ Բրազիլացին մնացել էր ոչ թե առանց մեքենայի, այլ առանց 100 հազար եվրո արժողությամբ ժամացույցի։ Նշվում է, որ այս ամենը մեծ հարցեր է առաջացնում խաղացողների շրջանում իրենց անվտանգության վերաբերյալ: