Կիսապաշտպան Ռոդրին և պաշտպան Դանի Կարվախալը, ովքեր ստացել են ծանր վնասվածքներ, այցելել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին:
Կարվախալն իր վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալի» և «Վիլյառեալի» միջև կայացած հանդիպման վերջնամասում, երբ բախվել էր մրցակցի կիսապաշտպան Յերեմի Պինոյի հետ, իսկ Ռոդրին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև կայացած խաղում։