Աշխարհի առաջիկա առաջնության ընտրական փուլի Ասիական գոտում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
A խմբի առաջատարներ Ուզբեկստանի և Իրանի հավաքականները ոչ-ոքի խաղացին՝ 0-0։ Թիմերը 7-ական միավորով շարունակում են գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը։
Հարավային Կորեայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։ Այս խաղում աչքի ընկան Լի Ջաե-Սուն և Օհ Յոն Գյուն։ Հարավկորեացիները 7 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը։
C խմբում Ավստրալիան առաջին հաղթանակը տոնեց Չինաստանի հետ խաղում՝ 3-1։ Ավստրալացիները 4 միավոր ունեն և երրորդն են խմբում։ Չինաստանը դեռ միավոր չի վաստակել։