«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հաջորդ տարի ուժեղացնել թիմի հարձակման գիծը, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» 70 միլիոն եվրո են պատրաստել ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար։ Ավելի վաղ նշվում էր, որ փարիզյան գրանդը ֆրանսիացուց ցանկանում է բաժանվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը փարիզցիների կազմում մասնակցել է 9 հանդիպման դառնալով 2 գոլի հեղինակ։