«Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է ազգային հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեի մասին։
«Երբեմն փորձում եմ ինձ պատկերացնել Մբապեի տեղում։ Կարծում եմ, որ եթե իմ շուրջը լիներ այս ամբողջ աղմուկը, ես չգիտեմ, թե արդյոք կկարողանաի դիմանալ դրան: Սակայն Կիլիանը դեռ հաջողության է հասնում։ Պարզապես ձեզ դրեք նրա տեղը։ Նա սեփական կյանք չունի։ Նրա համար, հավանաբար, դժվար է: «Լիլի» երկրպագուները սուլե՞լ են Մբապեին. ես դա չեմ հասկանում: Երբ ես խաղում էի «Թուլուզի» դեմ «Լիվերպուլի» կազմում, ֆրանսիացի երկրպագուներն ինձ բացառիկ վերաբերմունք էին ցույց տալիս։ «Լիվերպուլի» իմ թիմակիցները նույնիսկ կարծում էին, որ ես նախկինում խաղացել եմ «Թուլուզում»։ Կարծում եմ, որ Մբապեի համար հեշտ չէր դա զգալ իր հայրենիքում»,- ասել է Կոնատեն։
Նշենք, որ ֆրանսիացու շուրջ աղմուկը ավելի բարձացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա բաց է թողնելու Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։