«Վոլֆսբուրգի» գերմանացի հարձակվող Կևին Բեհրենսը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ համայնքի դրոշի գույները կրող մարզաշապիկի տակ, սակայն ավելի ուշ հրապարակավ ներողություն է խնդրել իր արարքի համար, հայտնում է Bild-ը։
Հայտնի է դարձել, որ ակումբի մարքեթինգի բաժինը ինքնագրեր հանձնելու միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում խաղացողները ստորագրել են երկրպագուների կողմից ուղարկված իրերի վրա, վաճառքի և խաղարկությունների համար: Բեհրենսը, ի թիվս այլ բաների, պետք է իր ստորագրությունը թողներ ծիածանի տարրերով վերնաշապիկի վրա, բայց մի քանի անգամ հրաժարվել է դա անելուց՝ ասելով «Ես չեմ պատրաստվում ստորագրել այդ խեղկատակության վրա»: Կատարվածի մասին անմիջապես տեղեկացվել է ակումբի ղեկավարությունը, և ֆուտբոլիստը ստիպված է եղել բացատրություն տալ մարզական տնօրենին։
Ավելի ուշ Բեհրենսը հրապարակավ խոստովանեց, որ սխալվել է և ներողություն խնդրեց՝ նշելով, որ իր մեկնաբանությունները տեղին չեն եղել։