«Բարսելոնայի» իսպանացի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կատալոնական ակումբի ներկայիս կազմից նշել է, թե ում կտաներ իր թիմ։
«Ես իմ թիմ կհրավիրեի Անսու Ֆատիին, Պեդրիին և տեր Շտեգենին»,- իսպանական ֆուտբոլի լեգենդի խոսքերն է փոխանցում Cope-ը։
Հիշեցնենք, որ օրերս Անդրեսը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։ Նա ներկայումս 40 տարեկան է։
Ինիեստան «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 674 հանդիպում՝ դառնալով 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։