Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կրկին հավանություն չի տալիս Կարլո Անչելոտիի՝ կազմը նոր խաղացողով ուժեղացնելու ցանկությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։
«Սերուցքայինները» վնասվածքների պատճառով կադրային դժվարություններ են ապրում, և իտալացի մարզիչը ուրախ կլիներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացող ձեռք բերել:
Աղբյուրի տեղեկությունններով՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը չի նախատեսում տրանսֆերներ կատարել ձմռանը։
Նշվում է, որ իտալացի մասնագետը ըմբռնումով է մոտենում այս որոշմանը։