«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին և ակումբի ներկայիս նախագահ Ժոան Լապորտան չեն ողջունել միմյանց Անդրես Ինիեստայի հրաժեշտի արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Խավի Միգելը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների նախկին մարզիչն ու ակումբի ղեկավարը արարողությունից առաջ առերեսվել են, սակայն անտեսել են միմյանց։
Հիշեցնենք, որ Չավին հայտարարեց իր հրաժարականի մասին գլխավոր մարզչի պաշտոնից հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում «Վիլյառեալից» 3-5 հաշվով կրած պարտությունից հետո։ Սկզբում ակումբի ղեկավարությունը համոզում էր մարզչին մնալ իր պաշտոնում, սակայն մայիսի 24-ին կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո նրա հեռացման մասին։
Չավին թիմը գլխավորել էր 2021 թվականից և կարողացել նվաճել երկու գավաթ՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում և երկրի Սուպերգավաթը։