«Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական սպիտակ պատ է կանգնեցրել իր Քարինգթոնի մարզումային կենտրոնում՝ թիմի մարզումները տեսադաշտից փակ պահելու և խաղացողներին վատ եղանակային պայմաններից պաշտպանելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատի կառուցումն ակումբին արժեցել է 200 հազար ֆունտ ստերլինգ։ Պատը կառուցվել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խնդրանքով։
Նշվում է, որ ծախսված գումարները տարակուսանք են առաջացրել ակումբի աշխատակիցների շրջանում այն կրճատումների ֆոնին, ինչից հետո աշխատանքից ազատվել է 250 մարդ։
Յոթ տուրի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։