Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է, թե ով պետք է փոխարինի աջ պաշտպանի դիրքում վնասվածք ստացած Դանի Կարվախալին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկությոններով՝ Անչելոտին ձմռանը կցանկանար աջ պաշտպան գնել, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա: Անչելոտին նախատեսում է այս դիրքում փորձել Էդեր Միլիտաոյին:
Հիշեցնենք, որ Կարվախալը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» հետ խաղում (2:0): Պաշտպանի մոտ ախտորոշվել է առաջի խաչաձև կապանների պատռվածք, արտաքին կողային կապանի պատռվածք և աջ ոտքի ազդրի պատռվածք: Կարվախալը շուտով վիրահատության կենթարկվի.