«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ապագայի մասին:
«Չեմ կարծում, որ անմիջապես խաղից հետո որևէ մեկը ակումբի ղեկավարության կողմից սպասում էր լուրջ որոշումների։ Դրա համար ինչ-որ շատ լուրջ բան պետք է տեղի ունենար՝ օրինակ, ինչպես նախորդ շաբաթ «Տոտենհեմից» կրած պարտությունը։
Կարծում եմ՝ այս ոչ-ոքին որոշակի ժամանակ տվեց տեն Հագին։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի իր պատմության վատագույն մեկնարկն է տվել, ուստի այստեղ ուրախանալու բան չկա։ Երբ մտածում ենք, որ «Ասթոն Վիլայի» հետ ոչ-ոքին արժանի արդյունք է, դա խոսում է այն մասին, թե որքան է առաջխաղացում ապրել «Ասթոն Վիլան», ինչպես նաև այն, թե որքան ցածր է «Յունայթեդի» մակարդակն այս պահին»,- մեջբերում է Նևիլին բրիտանական Sky Sports-ը: