Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն, խոսել է իր գործող պայմանագրի մասին։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի։
«Նորմալ չէ, երբ Եվրոպայի չեմպիոնը մնում է առանց պայմանագրի։ Չգիտեմ՝ Լուիս Էնրիկեի դեպքում այդպես կլինե՞ր։ Նշեմ, որ աշխատում եմ նույն պայմաններով, ինչ երիտասարդական թիմում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է մասնագետին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2026 թվականը։ 2024 թվականի ամռանը Իսպանիայի հավաքականը հաղթեց Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Եզրափակիչ խաղում «կարմիր ֆուրիան» 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։