ՊՍԺ-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի ազգային հավաքականում փոխել է խաղային համար։ Այս մասին հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։
27-ամյա խաղացողը «եռագույնների» կազմում արդեն հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Մադրիդի «Ատլետիկոյի» հարձոկվող Անտուան Գրիզմանին։
Հիշեցնենք, որ Գրիզմանը սեպտեմբերի 30-ին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, Դեմբելեն նախկինում հավաքականում հանդես էր գալիս 11 համարի ներքո։