Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է «Ոսկե գնդակը» բրազիլացի հարձակվող Վինիսիուսին հանձնելու արարողությանը, հաղորդում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբում վստահ են, որ մրցանակը շնորհվելու է բրազիլացուն։ Ակումբը պատրաստվում է իր ներկայացուցիչներին ուղարկել Փարիզ և մտածում է, թե ինչպես շնորհավորի բրազիլացուն:
2023/24 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ 39 խաղերում հարձակվողը խփել է 24 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
«Ոսկե գնդակի» արարողությունը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ Փարիզում։