Երեկ՝ հոկտեմբերի 7-ին Անդրես Ինիեստան հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ «Բարսելոնայի» լեգենդը բացատրել է, թե ինչու չի ավարտել ֆուտբոլային կարիերան հարազատ ակումբում։
«Իմ երազանքն էր ավարտել կարիերաս «Բարսելոնայում», բայց այնտեղ միշտ պետք է տաս 300 տոկոսը։ Ես զգացի, որ դա այլևս հնարավոր չէ։ Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ ակումբից։ Ես չեմ ցանկացել բեռ լինել թիմի համար պարզապես կատարյալ պահ էր ճիշտ ժամանակին հեռանալու համար»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան «Բարսելոնայից» հեռացավ 2018 թվականի ամռանը։ Դրանից հետո կիսապաշտպանը հանդես է եկել «Վիսել Կոբեում» և «Էմիրեյթսում»: