«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը արձակուրդ է վերցրել միջազգային դադարի ժամանակ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
54-ամյա մասնագետը, մեկնել է հանգստի, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ է տվել նաև թիմի այն ֆուտբոլիստներին, որոնք չեն մասնակցում միջազգային հանդիպումներին։
Աղբյուրի համաձայն՝ Էրիկ տեն Հագը արձակուրդ գնալուց առաջ խոսել է ակումբի ղեկավարության հետ «Ասթոն Վիլայի» հետ անհջող խաղից հետո և որևէ ակնարկ չի ստացել, որ առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 7 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ վաստակած 8 միավորով։