Domino’s Pizza պիցցերիաների ցանցը կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հասցեին՝ գովազդային արշավ անցկացնելով «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի մոտ։
Գովազդային վահանակի վրա, որտեղ պատկերված է «կարմիրների» մարզիչ տեն Հագը, գրված է. «Աշխատանքի ենք ընդունում։ Բայց ոչ քեզ, Էրիկ»։
Յոթ խաղ անցկացնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Թիմը վաստակել է ութ միավոր։ Հաջորդ տուրում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը կմրցի «Բրենթֆորդի» հետ։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդի» տնային մարզադաշտում, հանդիպումը կմեկնարկի երևանյան ժամանակով 17:00-ին։