Իտալական «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը թիմի առաջատար է համարում իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային։
«Նա արդեն հանդերձարանում ցույց է տվել, որ ունի առաջատարի բնավորություն։ Նա հանդես է եկել շատ ակումբներում, մեծ փորձ ունի, իրեն դրսևորել է մեծ հանդիպումներում։
«Միլանին» իսկապես անհրաժեշտ է այս փորձը, հուսով ենք, որ դա կօգնի մեզ»,- Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Միլանը» կխաղա «Ուդինեզեի» հետ։