Հնդկական «Մոհուն Բագանը» հեռացվել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, հայտնում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) կայքը։
Պատճառը թիմի չներկայանալն էր իրանական «Տրակտորի» դեմ արտագնա հանդիպմանը, որը պետք է կայանար հոկտեմբերի 2-ին Թավրիզում։
Ինչպես հայտնում է The Indian Express-ը, թիմը որոշել էր չեղարկել ուղևորությունը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Ալ-Նասրը» ևս չի ցանկանում մեկնել Թեհրան՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված «Էսթեղլալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղին։ Ռիադի ակումբը պահանջել է հանդիպումը տեղափոխել չեզոք մարզադաշտ։