Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Շանհայում (Չինաստան) ընթացող Masters մրցաշարի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանի խաղում նա 4:6, 3:6 հաշվով զիջել է ամերիկացի Մարկոս Ժիրոնին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 21 րոպե։
Հաջորդ տուրում Մարկոս Ժիրոն կհանդիպի Լորենցո Մուսետտի (Իտալիա) — Դավիդ Գոֆին (Բելգիա) հանդիպման հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Շանհայում ընթացող ATP-1000 մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 2-13-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8,995,555 դոլար Նախորդ տարվա հաղթողը լեհ թենիսիստ Հուբերտ Հուրկաչն է։