Մադրիդի «Ռեալը» նոր տարբերակ է գտել փոխարինելու աջ պաշտպան Դանի Կարվախալին, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի հետագա հատվածը։
Լրագրող Ռոդրայի տեղեկություններով՝ պաշտպանության աջ եզրում այսուհետ կարող է տեղակայվել կենտրոնական կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
Նշվում է, որ ուրուգվայցի կիսապաշտպանը նախկինում այս դիրքում խաղալու փորձ ունեցել է, երբ դա պահանջել է թիմի կադրային իրավիճակը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Կարվախալի վնասվածքի հաջորդ օրը հայտարարեց, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետը Դանիի հետ մինչև 2026 թվականի ամառ։