Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» թիմի իսպանացի պաշտպան Դանի Կարվախալի վնասվածքից հետո ակտիվորեն նոր աջ պաշտպան է փնտրում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» արդեն սկսել են բանակցությունները «Լայպցիգի» 21-ամյա պաշտպան Կաստելյո Լյուկեբաի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ մեկ այլ թեկնածու «Այաքսի» 18-ամյա պաշտպան Յորել Հատոն է։
Հաղորդվում է նաև երրորդ տարբերակի մասին՝ «Պալմերիսից» 18-ամյա պաշտպան Վիտոր Ռեյսի մասին
Հիշեցնենք, որ 32-ամյա պաշտպանը պատռել է ծնկի խաչաձև կապանները Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2:0): Կարվախալը առաջիկա օրերին կվիրահատվի և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։