Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աջակցել է թիմի իսպանացի պաշտպան Դանի Կարվախալին, որը ծանր վնասվածք է ստացել Լա լիգայի 9-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (2:0)։
«Մեր թիմը քո էներգիայի և վճռականության կարիքն ունի: Մենք գիտենք, որ դու կհաղթահարես այս մարտահրավերը և մենք կկարողանանք կրկին հույս դնել քո վրա ապագայում: Անհամբեր սպասում ենք քեզ, Դանի: Հաջողություն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Extra-ն։
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն ՝ իսպանացու վերականգնումը կարող է տևել մոտ մեկ տարի: