FourFourTwo-ն հերթական վարկանիշն է ներկայացրել. այս անգամ հայտնի են դարձել 2000-ականների լավագույն անգլիացի ֆուտբոլիստների տասնյակը։
Հրապարակված ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին։
Երկրորդը «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն է, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Դեյվիդ Բեքհեմը, Մայքլ Օուենը, Ռիո Ֆերդինանդը, Ջոն Թերին, Փոլ Սքոուլզը, Էշլի Քոուլը, Գարի Նևիլը։