Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 9-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը։
«Արքայական ակումբի» կազմում վնասվածքներ ստացան հարձակվող Վինիսիուս Ժունիորը և պաշտպան Դանի Կարվախալը։
«Սերուցքայինների» պաշտոնական կայքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարություն է տարածել վերջիններիս վերաբերյալ։
«Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։
Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային կապանի պատռվածք և ծնկի թելիկների պատռվածք։ Նրան կվիրահատեն առաջիկա օրերին»,- գրված է հայտարարությունում։