Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը բացել է գոլերի հաշիվը Ռումինիայի առաջին լիգայում:
«Կլուժը» հյուրընկալվելիս մրցում է «Սլոբոզիայի» հետ:
Թիմերն ընդմիջման են գնացել 2:0 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Միրանյանը կրճատել է հաշվի տարբերությունը՝ 2:1:
Իսկ 63-րդ րոպեին «Կլուժի» մեկ այլ խաղացող հավասարեցրել է հաշիվը:
Նշենք՝ Արթուր Միրանյանն իր առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում անցկացրած պաշտոնական խաղում: Ավելի վաղ նա ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև ընկերական խաղում:
Հարձակվողը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու հոկտեմբերին կայանալիք խաղերին: Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։