Հրապարակվել են ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի և թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև ծագած կոնֆլիկտի մանրամասները։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, խաղացողի և մարզչի միջև լարվածության առաջին պատճառը եղել է կիսապաշտպան Վիտինյային թիմի հիմնական 11 մետրանոց իրացնող նշանակելը։ Դեմբելեն չի ընդունել մարզչի որոշումը և բացահայտ դժգոհություն արտահայտել «Հավրի» դեմ տարած (4:1) հաղթանակից հետո։
Իսպանացի մասնագետն էլ, իր հերթին, քննադատել է Դեմբելեին՝ խաղադաշտում դրսևորած եսասիրության համար։ Ֆրանսիացի հարձակվողն էլ բողոքել է Էնրիկեի մարզչական որոշումներից, ինչի պատճառով, ըստ ֆուտբոլիստի, սահմանափակվում է իրեն տրված ազատությունը։