Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը նշել է իր կարիերայի լավագույն թիմակցին։
Գերմանացու ընտրությունը կանգ է առել Կարիմ Բենզեմայի վրա, որը անցյալ տարի լքեց «արքայական» ակումբը և տեղափոխվեց սաուդյան «Ալ-Իթիհադ»:
«Լավագույն խաղացողը, ում հետ երբևէ խաղացել եմ անկասկած Կարիմ Բենզեման է։ Ես կարող էի նշել Մոդրիչին, Կրոսին, Ազարին «Չելսիի» ժամանակներից, բայց պետք է նախապատվությունը տամ Կարիմին»,- «Ռեալի» կենտրոնական պաշտպանի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
Անտոնիո Ռուդիգերը և Կարիմ Բենզեման միայն մեկ մրցաշրջան են անցկացրել «Ռեալում»՝ 2022/23 մրցաշրջանը, վերջինը ֆրանսիացի հարձակվողի համար՝ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ: