Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Լիլի» դեմ հանդիպումը (1:0):
«Դժվար է գնահատել խաղը, այն բավականին անհաջող էր։ Մենք խաղայի բոլոր դիրքերում դժվարություններ ունեինք։ Մեզ համար դժվար էր պահեր ստեղծելը, դանդաղ էինք գործում։ Այս խաղում ակնհայտորեն, մենք շատ բանի չհասանք։ Պետք չէ հրաժարվել բոլոր զարգացումներից, պետք է հանգստություն պահպանել։
«Լիլն» ինձ չզարմացրեց, այս թիմը լավ է գնդակ պահում։ Պարզվեց, որ նրանք ավելի մոտիվացված էին, քան մենք:
Այսօրվա խաղի քննադատությունն արդար է ու արժանի է, պետք է ընդունել։ Մենք մեր լավագույն խաղը չպաղացինք։ Մեր վերջին պարտությունը եղել էր դերբիում 2024 թվականի հունվարին։ Թերեւս այս պարտությունն էլ կարող է դառնալ մի կետ, որտեղից մենք կարող ենք նորիզ սկսել։
Դուք կարող եք պարտվել, սա սպորտ է, բայց թիմի խաղը ինձ պտպավորեց: Եվ հենց դա է ինձ անհանգստացնում է։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է դասեր քաղելու և ավելի ուժեղ դառնալու համար: Պետք է ամեն ինչ արագ շտկել»,- ասել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի համար «Լիլից» կրած պարտությունը առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում։