Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին պատասխանել է այն հարցին, թե ով է արժանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ «Ոսկե գնդակ» մրցանակին։
«Վինիսիուսն արժանի է դրան։ Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց։ Վինին հիանալի հնարավորություն ունի հաղթելու «Ոսկե գնդակը», — Չուամենիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։