Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլն անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» հաղթանակին։ «Զինագործները» 2 անպատասխան գնդակ են ուղարկել ՊՍԺ-ի դարպասը։
Ֆրանսիական մամուլը գրել է «Բրեստի» հաղթանակի և ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի սխալների մասին։
Իտալական մամուլը կենտրոնացել է «Ինտերի» հաղթանակի և Հաքան Չալհանօղլուի խփած գոլին։
Իսպանական մամուլը խոսել է մադրիդյան դերբիի, ինչպես նաև «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակի մասին։