«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտելուց հետո։
«Երբ ավարտեմ կարիերաս, ես կարող եմ սկսել ձկնորսական վլոգ: Մանկուց ինձ ձկնորսության են տարել, ուստի սիրում եմ այդ գործընթացը։ Ես սիրում եմ ցանկացած տեսակի ձկնորսություն: Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքի մոտ լճեր ունեինք։ Ձկնորսական կարթ վերցրի և կարպ բռնեցի։ Կարծում եմ, որ ձկնորսությունը կատարյալ հոբբի՝ ձեր միտքն ու մարմինը հանգստացնելու համար»,- ասել է Ֆոդենը Korda TV-ի եթերում:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։