ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել է բացատրել իր տակտիկական որոշումները Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (0:2)։
«Ես ցանկություն չունեմ խոսելու այդ մասին, չեմ բացատրի մեր մարտավարությունը, քանի որ դուք դա չեք հասկանա։ Այո, շատ բան պետք է ուղղել, բայց ես ոչինչ չեմ բացատրի»,- ասել է Էնրիկեն Canal+-ի եթերում:
ՉԼ-ի հաջորդ տուրում «զինագործները» տանը կխաղան «Շախտյորի» հետ, իսկ փարիզցիները կհյուրընկալվեն ՊՍՎ-ին։