Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում «Բրեստը» հյուրընկալվելիս հաղթեց «Զալցբուրգին»՝ 4-0։
Դուբլի հեղինակ դարձավ Աբդալլա Սիման (24-րդ և 71-րդ րոպեներին): Եվս մեկական գոլ խփեցին Մեհդի Կամարան (66-րդ) և Մատիաս Պերեյրա Լաջը (75):
«Բրեստը» (6 միավոր) Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Զալցբուրգը» (0) կրեց երկրորդ ջախջախիչ հաշվով պարտությունը և զբաղեցնում է վերջին՝ 36-րդ տեղը։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց չեխական «Սպարտայի» հետ՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեցին տանտերերը, գոլի հեղինակ դարձավ Էնցո Միլոն։ Չեխական թիմը Կաան Կայրինենի 32-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
«Սպարտան» (4 միավոր) Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է։ «Շտուտգարտը» (1) 22-րդն է։