Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները թարմացրել են Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը ավելացել է 20 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 200 միլիոն եվրո։ Այսպիսով, Հոլանդը դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում նորվեգացին այս կարգավիճակը կիսում էր Ջուդ Բելինգհեմի, Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապեի հետ։
Մադրիդի «Ռեալի» թանկարժեք եռյակը չի փոխել տրանսֆերային արժեքը 180 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։