Կատալոնական «Բարսելոնայի» 21-ամյա հարձակվող Անսու Ֆատին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։
Անդալուզյան ակումբը կփորձի ձեռք բերել Ֆատիի տրանսֆերը։ Անսուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։
Հարձակվողի և «Բարսայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին: Անցած մրցաշրջանում Ֆատին վարձավճարով խաղում էր անգլիական «Բրայթոնում»: