ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի ֆրանսաիացի հարձակվող Ուսման Դեմբելեին չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպման հայտացուցակում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեի և Դեմբելեի միջև անցյալ ուրբաթ «Ռենի» հետ խաղից հետո (3:1) կոնֆլիկտ է եղել։ Արդյունքում մարզիչը որոշել է հարձակվողին չտանել Լոնդոն, որտեղ ՊՍԺ-ն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին կհանդիպի «Արսենալին»։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենալ» — ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 23։00-ին։