Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած հանդիպման (1:1) ժամանակ եղած սկանդալային դրվագի մասին։
«Մրցավարը ճիշտ վարվեց, երբ դադարեցրեց հանդիպումը։ Ամեն դեպքում դա մեր թիմից ոչ մեկին դուր չեկավ, քանի որ մենք ուզում էինք խաղալ։ Բայց դա ճիշտ որոշում էր։ Ես պարզապես մարզիչ եմ, իսկ նման որոշումներ պետք է կայացնեն ինձնից ավելի փորձառու մարդիկ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ «ներքնակագործների» երկրպագուները սկսել են տարբեր առարկաներ նետել «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։ Այդ պատճառով հանդիպումը 20 րոպեով ընդհատվել է։ Մադրիդյան դերբին ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։