Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում «Վերդերը» արտագնա խաղում հաղթեց «Հոֆենհայմին»՝ 4-3։
Բրեմենցիները 12-րդ րոպեին պարտվում էին 0-3 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարիուս Բուլտերը (5-րդ և 8-րդ րոպեներ): Եվս մեկ գոլ խփեց Ադամ ՀլոԺեկը (12-րդ):
18-րդ րոպեին «Հոֆենհայմը» մնաց 10 հոգով, կարմիր քարտ ստացավ Սթենլի Նսոկին։
Դրանից հետո «Վերդերին» հաջողվեց հաղթանակ կորզել Յենս Ստեյջի հեթ-տրիկի (26-րդ, 39-րդ և 49-րդ), ինչպես նաև Յուլիան Մալատինիի (21-րդ) գոլի շնորհիվ:
«Վերդերը» (8 միավոր) Բունդեսլիգայում բարձրացավ տասներորդ հորիզոնական։ «Հոֆենհայմը» (3) մրցաշարային աղյուսակում 16-րդն է։