«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել իր մարզչական հմտությունները։ Պորտուգալացին նշել է, որ իրեն հաջողվել է գավաթներ նվաճել գրեթե բոլոր ակումբներում, որոնց հետ աշխատել է։
«Ի՞նչ է կոչվում Մոուրինյոյի էֆեկտ:Դրանք գավաթներն ու տիտղոսներն են։ Մենք չենք կարող տիտղոսներ նվաճել սեպտեմբերին․ այս ամիս նվաճելու գավաթներ չկան: Ես գավաթներ եմ նվաճել յուրաքանչյուր ակումբում, որտեղ եղել եմ: Բացառությամբ «Տոտենհեմի», որտեղ ինձ հեռացրին գավաթի եզրափակիչից երկու օր առաջ: Բայց մյուս ակումբներում իմ էֆեկտն արտահայտվում էր գավաթներով»,- լրագրողներին ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը գլխավորել է թուրքական ակումբը 2024 թվականի ամռանը։